Ֆաթիհ Աքընի՝ Ցեղասպանության մասին ֆիլմը շուտով կցուցադրվի Թուրքիայում
Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «The cut» ֆիլմը դեկտեմբերի 5-ից կցուցադրվի Թուրքիայում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, Ֆաթիհ Աքընն ասել էր, թե այս ֆիլմից առաջ ցանկացել է այլ ֆիլմ նկարել, սակայն ոչ մի թուրք դերասան չի համաձայնել խաղալ Հրանտ Դինքի դերը:
Օսկարակիր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն գովեստի խոսքեր էր շռայլել ֆիլմի մասին՝ նշելով, որ այն եզակի, անկեղծ և կերպարային է:
Ֆիլմում դերակատարություն են ունեցել Թահար Ռահիմը, Սիմոն Աբգարյանը, Հինդի Զահրան, Գևորգ Մալիքյանը և այլք:
Ֆիլմի հիմքում 1915-ին կատարվածն է: Իրադարձությունները տեղի են ունենում Մարդին քաղաքում:
