Ֆիլիպ Կիրկորովը հարձակվել է 80-ամյա տատիկի վրա
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ֆիլիպ Կիրկորովը կրկին հարձակվել է մի կնոջ՝ 80-ամյա Իրինա Կիսլեւայի վրա։ Ֆիլիպի եւ թոշակառու տատիկի սկանդալային պատմության ականատեսները բոլորը միաձայն պնդում են, որ Ֆիլիպը ոչ քաղաքավարի պահվածք է ցուցաբերել կնոջ նկատմամբ եւ անգամ սպառնացել ֆիզիկական բռնություն կիրառել։
Ռուսական SUPER պորտալը կարողացել է գտնել դեպքի ականատեսներին, որոնցից մեկը Կիրկորովի հարևանուհին է՝ Օլգան, և իր ընկեր Եգորը։ Այդ օրը երիտասարդները եղել են Ֆիլիպի տան մոտակայքում ՝ «Земляной Вал» փողոցում, որտեղ եւ ականատես են եղել դեպքին:
- «Հոկտեմբերի 7-ին ես կանգնած էի մուտքի առաջ եւ սպասում էի ընկերներիս։ 80-ամյա տատիկը նստած էր նստարանին, երբ հանկարծ հայտնվեց Կիրկորովին շատ նման մի մարդ,- ասել է Եգորը։ Տատիկը վեր կացավ եւ հենց այդ պահին տղամարդը սկսեց գոռալ. «Գնա գրողի ծոցը. քեզ էլ այստեղ չտեսնեմ»։ Ընդ որում, տատիկը ոչինչ չէր ասում, միայն հանգստացնում էր նրան՝ անվանելով Ֆիլիպ Բեդրոսովիչ։ Կարծում եմ՝ չի կարելի տարեց մարդկանց հետ այսպես խոսել»։ Ասել են ականատեսները
