«Ֆինանսական բուրգի» գործում «ներքաշվեց» Վանո Սիրադեղյանը. (Video)
«Ֆինանսական բուրգի» գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նախորդ նիստին որոշում էր կայացրել բերման ենթարկել վկա Արտակ Գալստյանին, որը հայտնի է «Վանոյի Արտակ» կամ «Վանոյի ճուտ» անուններով: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, թե Արտակ Գալստյանը իր վստահորդների տեղեկությունների համաձայն՝ գտնվել է հանրապետությունից դուրս, մինչդեռ ԱԱԾ-ից այսօր ստացված և դատարանում հրապարակված փաստաթղթի համաձայն, Ա. Գալստյանը և նրա կինը նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը ՀՀ սահմանը չեն հատել:
Մինչ մեղադրող Արթուր Երիցյանը հարցեր կտար «ֆինանսական բուրգի» գործով բարձրաստիճան ոստիկանապետերի գումարները իր տարադրամի կետերում շրջանառած ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին, վերջինը հայտնել է, թե ուզում է լրացուցիչ ցուցմունք տալ: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և ասել է, որ 12 հատորներին ծանոթանալիս չի տեսել մի բան, որով իրեն մեղավոր զգար և նախաքննության ժամանակ էլ ցուցմունք է տվել առանց փաստաբանի: Նա ասել է, որ հանգիստ է եղել, քանի որ մեղավոր չի եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
