Ֆիզիկապես գոնե առողջ լինի, որ դիմանա հոգեկան ցավին. ծննդկանի վիճակը դեռ ծանր է
Օրեր արաջ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Տղամարդը նախ կրակել էր նոր ծննդաբերած կնոջ, հետո ` ինքն իր վրա ու մահացել հենց դեպքի վայրում:
Արդեն մի քանի օր է կնոջ և երեխայի վիճակը ծանր է , երեխան ծնվել է առողջական խնդիրներով: Fnews.am-ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից մեզ հայտնեցին , որ Մելինեի վիճակը դեռ կայուն ծանր է: «Ճիշտ է , արհեստական շնչառության ապարատը հանել ենք, բայց ժամանակ առ ժամանակ արհեստական շնչառություն ենք տալիս, ուշադիր ենք, քանի որ Աստված գիտի, ապաքինվելուց հետո ինչ վիճակում կլինի: Պետք է ֆիզիկապես գոնե առողջ լինի, որ դիմանա հոգեկան ցավին»:
Աննա Առաքելյան
