Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե արձանը հարազատների սրտով չէ (Photo)
Armnewstv.am-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ից Ֆլորա Մարտիրոսյանի մահվան առաջին տարելիցին եկել են նաեւ երգչուհու աղջիկն ու տղան: Հրահատ Գեւորգյանը` ամուսինը, վատառողջ է: Կնոջ շիրիմին այցելել չի կարողացել: Բայց նույնիսկ օվկիանոսից այն կողմ չի կարողանում թաքցնել դժգոհությունը. երգչուհու մարմարե արձանը իրենց սրտով չէ: Այն չի արտացոլում երգչուհու կերպարը: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Նա համաձայն չէ, որ քանդակը նման չէ Ֆլորային: Ասել է ու կրկնում է, արձանը գուցե ֆոտոգրաֆիկ չէ, բայց երգչուհուն ինքը հենց այդպես է տեսնում:
Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները չեն հաշտվում, իրենք պատվիրել էին ամբողջական արձան, հետո ստիպված համաձայնել են կիսանդրուն, բայց երբ եկան` տեսան, որ կիսանդրին և պատվանդանը տարբեր կտորներից են, չնայած պայմանավորվել էին, որ գոնե մեկ ամբողջական քնադակի տպավարություն պետք է ստեղծվի:
Ամերիկայից եկած հարազատները դատական գործի մասին դեռ չեն ուզում խոսել: Քրեկան գործը քննության փուլում է. երգչուհու մահվան պատճառը բժշկի սխալն է:
Ֆլորա Մարտիրոսյանի տարելիցը պաշտոնապես կհիշատակվի նոյեմբերի 23-ին: