Ֆլորիդացին կամրջից նետել է իր 5-ամյա դստերը (լուսանկարներ)
Ֆլորիդացի Ջոն Ջոնչակը կամրջից ջուրն է հրել իր 5 տարեկան դստերը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանը, որը հետապնդել է տղամարդուն՝ մեքենային արագությունը գերազանցելու համար, դարձել է այդ դեպքի ականատեսը:
Աղջկան ջրում գտել էին ընկնելուց 1 ժամ անց, նրան տեղափոխել էին մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղեկացրել են երեխայի մահվան մասին:
