FlyDubai-ը զոհված ուղևորների ընտանիքներին 20 հազարական դոլար կվճարի
FlyDubai ավիաընկեությունը հավելյալ 20 հազարական դոլար կվճարի ուղևորների ընտանիքներին, ովքեր զոհվել են Դոնի Ռոստովում Boing 737-800 ինքնաթիռի կործանման ժամանակ: Այս մասին հայտարարվել է ընկերության կայքում՝ գրում է gazeta.ru-ն:
«FlyDubai-ը լրացուցիչ կազմակերպում է մեկ ուղևորի համար ընտանիքներին 20 հազար դոլար վճարելու ծրագիր՝ մեր ուղևորափոխադրման պայմաններին համապատասխան, անհետաձգելի ֆինանսական կարիքները հոգալու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:
