«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է ճամփեզրի քարե ցանկապատին. վարորդը տեղում մահացել է
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 20-րդ կմ-ին` Նորաշեն գյուղի տարածքում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարե ցանկապատին և կողաշրջվել:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը՝ նշելով, որ վթարի հետևանքով վարորդը՝ 1983 թ. ծնված Էդգար Բաղդասարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
