«Ֆորդ»-ը գլորվել է ձորակը. Բարեբախտաբար տուժածներ չկան
Հունվարի 27-ին՝ ժամը 13:03-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը ( մոտ 2 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի TGP845 պետհամարանիշով բեռնատարը:
Տուժածներ չկան:
