1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

(Ֆոտո) Սերժ Սարգսյան. Մեր ժողովուրդը եւ մեր մարզիկները արժանի են օլիմպիական ոսկե մեդալի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումների արժանացած մարզիկներին:

Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2015թ. մասին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է տարին նաև որպես նախաօլիմպիական և մաղթել, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հանրապետության մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգևելով հպարտության պահեր:

«Ամենամյա այս միջոցառումն արդեն ավանդական է դարձել: Ես շատ մեծ հաճույքով եմ մասնակցում այս միջոցառմանը: Շրջապատված եմ ուժեղ մարդկանցով եւ ուժեղների կողքին մեծ ուժ եմ առնում:

Սպորտը կարեւորում ենք երկու տեսակետից: Մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը բոլոր ժողովուրդների համար շատ կարեւոր է: Շնորհավորել 2015 թվականի ձեռքբերումերը՝ նկատի ունեմ այն 138 մեդալները, որոնք մեր փառապանծ մարզիկները նվաճել են Հայաստանի համար:

Սպորտի կարեւորության երկրորդ տեսանկյունը հենց սա է՝ այն, որ այդ մեդալների շնորհիվ մեր մարզիկները ճանաչելի են դարձնում մեր երկիրը: Փոքր երկրների համար այս նվաճումները շատ կարեւոր են, այդպես եւ մեզ համար այս նվաճումները նշանակալից են: Ցանկանում եմ, որպեսզի հաջորդ տարի մեր մարզիկներից որեւէ մեկը կամ երկուսը արժանանան օլիմպիական ոսկե մեալի: Մեր ժողովուրդը եւ մեր մարզիկները դրան արժանի են: Կարծում եմ, դրան արդեն երկար ենք սպասում, չնայած ՀԱՕԿ-ը եւ սպորտի նախարարությունը մեծ ջանքեր են գործադրում՝ մեր ժողովրդի երազանքը իրականություն դարձնելու համար: Ես վստահ եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառոււկյանն ամեն ինչ կանի, ոպեսզի վերջապես մեր բոլորիս երազանքն իրականություն դառնա: Ես չեմ ասում, թե Գագիկ Ծառուկյանն է գնալու այնտեղ մեդալը նվաճի, այլ, որ Գագիկ Ծառուկյանը մեծ աշխատանք ունի կատարելու, ոգեւորելու եւ քաջալերելու հայ մարզիկներին, օգնելու, որպեսզի մենք ունենանք օլիմպիական չեմպիոն Ռիո-2016-ի ամառային Օլիմպիական խաղերոմ:

Սիրելի մարզիկներ, 2016 թվականին թող իրականան ձեր երազաքները: Ուզում եմ արդար պայքարում հասնեք հաջողությունների: Դուք մեր ժողովրդի ոգեւորող ուժն եք»:

Հիշեցնենք, որ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքում տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հարցմանը մասնակցել են 34 մարզական լրագրողներ: Երկրորդ տեղում է հայտնվել Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյան, իսկ մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին շրջանում հրաշալի խաղ է ցուցադրում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում եւ արժանանում եվրոպական մամուլի բարձր գնահատականին, տեղ չի գտել նույնիսկ լավագույն տասնյակում:

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը:

Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Ալեքսանյանը պաշտպանել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2015-ին

1. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 339 միավոր

2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 267

3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն - 265

4. Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ - 231

5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն - 113

6. Արման Երեմյան՝ թաեքվոնդո - 107

7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո - 106

8. Արամ Ավագյան՝ բռնցքամարտ - 101

9. Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ - 99

10. Սմբատ Մարգարյան՝ ծանրամարտ - 95

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 3 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լեւոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) եւ Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):

 

 

 

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan