1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը բացահայտել է Ադրբեջանի հերթական կեղծիքը

Ֆրանսիայի Վետերանների նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից ֆրանսիական հաստատությունների՝ գործիք դարձնելու փորձերը, որոնք ցույց են տալիս Բաքվի պնդումների կեղծ բնույթը:

Ադրբեջանական պետության հեղինակությունն ու հուսալիությունը կրկին հարցականի տակ են դրվում: Մարտի 15-ին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը դիմել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարության վետերանների և հիշատակի հարցերով պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիին՝ Ադրբեջանի դեսպանության կողմից տարածված տեղեկության հավաստիությունը ստուգելու նպատակով: Ըստ վերոհիշյալ տեղեկության՝ փետրվարի 26-ին, Փարիզում, Հաղթանակի կամարի տակ, Անհայտ զինվորի շիրիմի առջև իբրև թե տեղի էր ունեցել Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ «Արդեն մի քանի տարի է Բաքվի քարոզչությունը ցինիկաբար օգտագործում է ադրբեջանցի քաղաքացիական զոհերին, միաժամանակ լռելով Ղարաբաղի քաղաքացիական կորուստների մասին՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրական ուժերին զրպարտելու նպատակով», - բացատրեցին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը և փոխնախագահներ Ռընե Ռուքեն և Գի Տեսյեն:

Ապրիլի 8-ի իր պատասխանում պարոն Տոդեսկինին հերքել և պաշտոնապես դատապարտել է տեղի ունեցած միջոցառման մասին Ադրբեջանի դեսպանության կողմից կեղծ տեղեկության տարածումը: Պետքարտուղարը նշել է, որ արարողությանը «ներկա են եղել մի շարք միություններ» և որ, իրոք, Ադրբեջանի դեսպանը ծաղկեպսակ է դրել, որի վրա գրված է եղել «Ֆրանսիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն». «գործողություն, որ պարբերաբար իրականացնում են օտարերկրյա պետություն ներկայացնող բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք՝ կրակի կոմիտեի պատասխանատվության ներքո»: Պարոն Տոդեսկինին նշել է, սակայն, որ միջոցառման վերաբերյալ Ադրբեջանի դեսպանության կողմից իր իսկ ինտերնետային կայքի միջոցով տարածված տեղեկությունը «կեղծ է»: Պետքարտուղարը եզրափակել է իր նամակը` գրելով․«Ես ափսոսում և դատապարտում եմ փետրվարի 26-ի Կրակի վառման արարողության՝ այս ինտերնետային կայքի միջոցով արված շահարկումը: Պատմությունը և հիշողությունը արժանի են թափանցիկության, ճշմարտության և պատասխանատվության մշտական զգացումի: Մենք դա պարտական ենք այն բոլոր զոհերին, ում հարգանքի տուրք ենք մատուցում նման արարողությունների ժամանակ»։

Ադրբեջանական իշխանությունների երկերեսանիությունը կրկին ապացուցող այս բացահայտումներն ի հայտ են գալիս Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայից անմիջապես հետո:

«Երբ պետությունն ի վիճակի է անամոթաբար ստել Ֆրանսիային և միջազգային հանրությանը մի դեպքի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում, ինչպես կարելի է հավատալ հեռավոր Հարավային Կովկասում տեղի ունեցածի շուրջ նրա կողմից ներկայացվածին։ Հաղթանակի կամարի դեպքը հաստատում է, որ ներկայիս ադրբեջանական ռեժիմը ոչ արժանահավատ է, ոչ՝ վստահելի», - ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Բարեկամության շրջանակը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վարկաբեկելու փորձերը վկայում են Բաքվի իշխանությունների ատելության մասին: «Այս վտանգավոր ռազմավարությունը խոչընդոտում է հակամարտության խաղաղ լուծմանը: Երբ Ադրբեջանն ամեն օր իր քաղաքացիների մեջ սերմանում է հայատյացություն, ինչպես կարելի է հասնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչպես նաև ադրբեջանցիները այս քաղաքականության զոհն են, որի ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռեժիմը», - բացատրել է Ֆրանսուա Ռոշբլուանը` եզրահանգելով, որ «միջազգային հանրությունը Ադրբեջանում պետք է այսուհետ գտնի և խրախուսի այլ ուժերի»:

Artsakhpress.am

 

Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan