Ֆրանսիացի պատգամավորները մեկնում են Ղրիմ
Ֆրանսիական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր, միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Թիերի Մարիանին հայտնել է, որ պատվիրակությունը Ղրիմ է մեկնում իրավիճակին ծանոթանալու համար:
Հարկ է նշել, որ այս պատգամավորը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալն ընդունում է որպես պատմական փաստ, տեղի ունեցած վերջնական իրադարձություն, որն ամրապնդվելէ հանրաքվեով:
Մարիանին սակայն նշել է, որ իր կողմից ղեկավարված պատվիրակությունը չի գործում Ֆրանսիայի անունից:
