Ֆրանսիական օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի՝ ահաբեկիչների վերապատրաստման կենտրոնները Սիրիայում
Ֆրանսիական օդուժը զանգվածային ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորմանը Սիրիայի Էր-Ռաքքա քաղաքում:
РИА Новости-ի հաղորդմամբ`այս մասին ասվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության տվյալներով` ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի հրամանատարական կետը և ուսուցման ճամբարը:
