1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ֆրանսիան մերժե՞լ է Հովիկ Աբրահամյանին

Երեւանում ծավալվող հասարակական-քաղաքական զարգացումները ինչ որ իմաստով ստվերեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ֆրանսիա կատարած երկօրյա աշխատանքային այցը: Մինչդեռ այցը պարունակում է հետաքրքիր նրբերանգներ ու առաջացնում է հարցեր, առաջին հերթին քաղաքական համատեքստում:

 

Քաղաքական, որովհետեւ տնտեսական առումով Հովիկ Աբրահամյանի այցը, գոնե պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում, աներկբայորեն հնարավոր է համարել անբովանդակ: Աբրահամյանի այցի ընթացքում Ֆրանսիայից ստացվող պաշտոնական հաղորդագրություններում բացակայում է ոչ միայն տնտեսական որեւէ կոնկրետ պայմանավորվածության մասին տեղեկություն, այլ նաեւ որեւէ կոնկիրետ թեմայի քննարկում:

 

Միաժամանակ, 2007 թվականից ի վեր առաջին անգամ վարչապետական մակարդակի այցը Ֆրանսիա անցնում է առանց ֆրանսիական գործարար շրջանակների հետ հանդիպման, այն դեպքում, երբ տնտեսական հարաբերության առումով հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության ծավալը երկրորդն է հանդիսանում Հայաստանի համար, Ռուսաստանից հետո:

 

Միաժամանակ, վարչապետը Հայաստանում լինելով քաղաքական պաշտոն, առաջնային պատասխանատուն է տնտեսական քաղաքականության համար: Իսկ նկատի ունենալով, որ հատկապես այժմ Հայաստանում տնտեսական վիճակը եւ միտումը մեղմ ասած դրական չէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող ցանկացած գործչի համար առաջնային խնդիր ու նպատակ պետք է լինի որեւէ գործողության տնտեսական բովանդակությունն ու արդյունքը: Ահա այդ տեսանկյունից էլ ակնհայտ է, որ առնվազն հայտարարված, հրապարակային մասով, Հովիկ Աբրահամյանի Ֆրանսիա կատարած այցը ունի տնտեսական զրոյական ցուցիչ:

 

Մյուս կողմից, Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան այցերը սովորաբար պետության հաշվին են, բայց ոչ պետության համար: Այդ այցերի առաջնային նպատակները լինում են անձնական խնդիրներն ու բիզնեսները, որոնք բնականաբար չեն արտացոլվում պաշտոնական հաղորդագրություններում: Ընդ որում, հայկական բարձրաստիճան «էլիտան» այդ հարցում արդեն բավական համբավ է ձեռք բերել թե Արեւմուտքում, թե Ռուսաստանում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները արդեն հոգնել են հայկական բարձրաստիճանների անձնական խնդրանքներից եւ այլեւս չեն ուզում ոչ միայն լսել դրանց մասին, այլ հանդիպել անգամ նրանց հետ:

 

Ֆրանսիայում իհարկե Հովիկ Աբրահամյանին վարչապետի եւ ԱԺ նախագահի մակարդակով այդուհանդերձ ընդունել են: Ինքնին հարց է, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի Ֆրանսիա կատարած այցը ընդհանրապես ունեցել է տնտեսական առաջնայնություններ, առաջնահերթություն: Այստեղ իրավիճակը այնքան էլ միարժեք չէ: Ընդհանրապես հարց է, թե ու՞մ նախաձեռնությամբ է տեղի ունեցել այցը, որը կարծես թե նախապես ազդարարված էլ չէր:

 

Հովիկ Աբրահամյա՞նն է աշխատել այդ այցի ուղղությամբ, թե՞ ֆրանսիացիներն են նախաձեռնել եւ հրավիրել Աբրահամյանին: Ի՞նչ դեր եւ մասնակցություն ունի այստեղ Սերժ Սարգսյանը: Այցը շրջանցե՞լ է նրան, թե՞ կազմակերպվել նրա հետ համաձայնեցված:

 

Այդ հարցերը Ֆրանսիայի դեպքում հատկապես հետաքրքիր են, քանի որ Ֆրանսիան եղել է Հայաստանի իշխանության բարձրաստիճան կազմի ձեւավորման կարեւոր «հանգրվաններից» մեկը: Նախագահի պաշտոնում կամ Հայաստանի «առաջին դեմքի» կարգավիճակում հայտնվելուց առաջ Ֆրանսիայով են «անցել» թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը: Արդյոք Հովիկ Աբրահամյանը կանգնել է այդ շարքում: Թե՞ նրան այդ շարքում կանգնեցնելու հարցն է փորձել պարզել Ֆրանսիան: Այդ եւ այդօրինակ հարցերի պատասխանը անկասկած կարճ ժամանակում չէ, որ պարզ կլինի: Բայց, այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի վարչապետի հետ հանդիպմանը հիշեցրել է, որ վերջին անգամ վարչապետական մակարդակի այց Հայաստանից եղել է 2007 թվականին: Ֆրանսիա էր այցելել Սերժ Սարգսյանը: Արդյո՞ք Աբրահամյանը դրանով փորձել է ակնարկել, որ աժմ էլ ինքն է եկել «առաջին դեմք» դառնալու «լիազորագրի» հետեւից:

 

Միեւնույն ժամանակ, այն, որ Հովիկ Աբրահամյանի այցի ընթացքում չեն եղել տնտեսական կամ քաղաքական առարկայական հայտարարություններ, կարծես թե հուշում են, որ «լիազորագիրը» չի տրվել:

 

Lragir.am

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan