Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակում է փնտրել կին ահաբեկչին
Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակում է կին ահաբեկիչ Հայաթ Բումեդիենի հետախուզումը: Վերջինս Ամեդի Քուլիբալի քաղաքացիական կինն է եւ կասկածվում է հունվարի 8-ին Մոնրուժ բնակավայրում Ֆրանսիայի ոստիկանության աշխատակցուհի Կլարիսա Ժան-Ֆիլիպպի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:
newsru.co.il-ը, հղում կատարելով ոստիկանության աղբյուրների վրա, նշում է, որ Բումեդիենը նախորդ տարվա ընթացքում 500 անգամ զանգել է Կուաշի եղբայրներից մեկի կնոջը:
Ոստիկանությունը տարածել է Բումեդիենի մի քանի լուսանկար, որոնցից մեկում նա լողազգեստով է` ամուսնու հետ, իսկ մյուսում կրում է մահմեդական ավանդական հագուստ` ավտոմատը ձեռքին:
Միաժամանակ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ալժիրի հատուկ ծառայությունները Ֆրանսիայի իշխանություններին հաղորդել են նախապատրասվող ահաբեկչության մասին` Charlie Hebdo պարբերականի վրա կատարված հարձակումից մեկ օր առաջ:
