Ֆրանսիայում համազգային սուգ է հայտարարվել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստատեսությամբ երկրին ուղղված դիմումով է հանդես եկել՝ հայտարարելով եռօրյա համազգային սուգ՝ չորեքշաբթի աշխարհը ցնցած ահաբեկչական ակտի զոհերի առնչությամբ:
Նախօրեին հարձակման էր ենթարկվել «Charlie Hebdo» շաբաթաթերթի խմբագրությունը, որի հետևանքով զոհվել էին տասնյակից ավելի լրագրողներ:
Համաշխարհային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը հարձակման հետևանքով զոհերի մասին հայտարարել է. «Այսօր նրանք մեր հերոսներն են»:
Երեք օրվա ընթացքում կառավարական շենքերի վրա կխոնարհվեն Ֆրանսիայի պետական դրոշները:
