Ֆրանսիայում հայ լրագրողը Հայաստանի Սփյուռքի նախարարության մեդալ է ստանալու
Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայում Ֆրանսիահայ լրագրող-ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզայանը Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանից ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալ է ստանալու: Պարգևի հանձնման արարողությունը կայանալու է ֆրանսիական Դրոմ դեպարտամենտի Բուր-լը-Վալանսի քաղաքապետարանում, - գրում է «Nouvelles d'Arménie» լրատվամիջոցը:
Սիրիայում ծնված և ընտանիքով Ֆրանսիա փոխադրված լրագրող Գրիգոր Ամիրզայանը հայ մամուլում հայտնի գործիչ է: Նրա հոդվածները, ռեպորտաժներն ու ծաղրանկարները ներկայացնում են հայկական իրականությունը եւ գրավում ընթերցողների լայն շրջանակի:
Գրիգոր Ամիրզայանի հոդվածներն ու ծաղրանկարները հրապարակվում են աշխարհի տարբեր երկրների հայկական հրատարակություններում, նաև՝ Հայաստանում:
