Ֆրանսուա Օլանդը Մարկ Մուգալյանին արժանացրել է Ֆրանսիայի ամենաբարձր պարգևին
Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանը, ով առաջինն էր փորձել օգոստոսի 21-ին կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից արժանացել է Ֆրանսիայի ամենաբաձր' Քաջության չորրորդ աստիճանի պարգևի: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
