Freedom House-ը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից ավելի ազատ երկիր է համարել
Freedom House-ն իր ամենամյա «Ազատությունն աշխարհում-2015» զեկույցում 7- բալանոց համակարգում 5 միավոր է գնահատել Լեռնային Ղարաբաղի և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական ազատությունների մակարդակը:
Ադրբեջանի նույն ցուցանիշը հաեղինակավոր այս կազմակերպության կողմից մեկ միավորով պակաս է գնահատվել` 6, այն դեպքում, երբ 7 միավորն արդեն ժողովրդավարական ազատությունների իսպառ լիակատար բացակայություն է նշանակում։
Զեկույցի հեղինակները, ի դեպ, Ադրբեջանին նման ցածր ցուցանիշ շնորհելուն զուգահեռ այդ երկիրը դասել են նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ամենակտրուկ անկումը գրանցած երկրների շարքում:
Հայաստանը զեկույցի հեղինակների կողմից ներառվել է մասնակի ազատ երկրների խմբում: Մեր երկրում քաղաքական իրավունքների մակարդակը գնահատվել է 5, քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ 4 միավոր։ Այս խմբում մեր հարևաններն են Վրաստանը և Թուրքիան:
Իսկ Ադրբեջանի հետ անազատ երկրների խմբում են ընդգրկվել Իրանն ու Ռուսաստանը:
Վերջինին, ի դեպ, անազատ երկիր համարելու համար զեկույցի հեղինակները հիմք են ընդունել Ղրիմի բռնակեցման, ինչպես նաև՝ Դոնեցկում ու Լուգանսկում անջատողականներին սատարելու համար։
Իսկ Թուրքիան անազատ է համարվել այն բանի համար, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կոռուպցիոներ ընկերներին թաքցրել էր իրավապահներից եւ ճնշումներ գործադրել մամուլի վրա։
