ՖՐԵԶՆՈՅԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՆ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի կոմսությունը (վարչական շրջանը) Արցախի եւ Հայաստանի հանդեպ ագրեսիան դատապարտող բանաձեւ է ընդունել եւ կոչ արել ԱՄՆ Կոնգրեսին նպաստել կրակի անհապաղ դադարեցմանը եւ աջակցել Լեռնային Ղարաբաղի ազատությանն ու անկախությանը։ Բանաձեւն ընդունվել է պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի եռանդուն ջանքերի շնորհիվ։

