Ֆուչիկ և Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջը
59-ամյա մի կին, նոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկ և Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
