Գագիկ Ծառուկյանը սնունդ է մատակարարել Մարտի 1-ի ջարդարարներին
Ռոբերտ Քոչարյանի վերջին կալանավորումից հետո հանրության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մարտի 1-ի դեպքերի մանրամասները։ Այդ քննարկումներն ակտիվացան հատկապես զոհերի իրավահաջորդների պաշտպանների՝ գործի վերաբերյալ, որոշ մանրամասների հրապարակումից հետո։ Հատկանշական էին հատկապես Սեդա Սաֆարյանի՝ լրատվամիջոցներին փոխանցած այն տեղեկությունները, համաձայն որի, Մարտի 1-ի գործում կան ցուցմունքներ, որ մի շարք օլիգարխներ իրենց թիկնազորերով աջակցել են իշխանություններին՝ ցուցարարների ջարդերի ժամանակ։