1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գագիկ Համբարյանը ԱԳ նախարարի Եռաբլուրում հնչեցրած մտքերի հետքերով

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր էր այցելել և ոտքի վրա մամլո ասուլիս տվել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Նախ, պարոն Մնացականյանն այնքան նյարդային էր, որ լրագրողների հարցերին պատասխանելիս ընդհատում էր նրանց, ինչը շատ տհաճ էր:
Պարոն Մնացակայնանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախախրաների մի քանի ժամյա հանդիպումներին և դրանց չլուսաբանմանը և ՛հայաստանյան, և՛ ադրբեջանական ներկայացուցիչների կողմից ավելի լավ բան չհնարելով, մի քանի անգամ կրկնեց, որ այդ երկարատև հանդիպումների ժամանակ երկու կողմերի ներկայացուցիչներն «ավելի լավ են իրար զգում»: Հետաքրքիր է ստացվում: Պարոն Մնացականյանը, որը երկար տարիներ եղել է ԱԳՆ-ում պատասխանատու պաշտոնների և գործի բերումով բազմիցս է շփվել ազերի դիվանագետների հետ` հաճախակի և իր կողմից չմեկնաբանվող «շփումների միջոցով է՞ ավելի լավ զգալու» ազերիների տրամադրությունները: Պաշտոնական Բաքուն երբևէ չի թաքցրել, որ Հայաստանի հետ բանակցություններում առաջանորդվում է «Կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքով: Իսկ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայոց բանակի զինվորներին գլխատող Ռամիլ Սաֆարովի հետնորդներին`նոր «ռամիլսաֆարովներին» տներ և շքեղ մեքենաներ է բաժանում: Այս և շատ այլ փաստերի հիման վրա պետք է ՀՀ ԱԳՆ ղեկավարը «ավելի լավ զգա» Բաքվի իր գործընկերոջ տրամադրությունները Հայաստանի, Արցախի և հայության նկատմամբ, այլ ոչ թե 4-ժամյա չմեկնաբանվող հանդիպումներով:
Ի դեպ, պարոն Մնացականյանին հիշեցնեմ, որ երբ նա Եռաբլուրում Մամեդյարովին «ավելի լավ զգալու» կոչերով էր հանդես գալիս, Ադրբեջանի բռնապետ Ալիևը իր պալատում ընդունում էր, այսպես կոչված, շահիդների՝ հայերի դեմ ռազմական գործողություններում լեշացած ազերի ասկյարների ընտանքիքների անդամներին և որպես շնորհակալություն նրանց էր հանձնում 6400 դոլար հաշվին պլաստիկ քարտեր: Այո՛, և այդ ամենը Ալիևը հատուկ արեց Հայոց բանակի տոնի օրը: Իսկ պարոն Մնացականյանի չտես կուսակիցները, որոնք, 3-ից 8 ամիս աշխատելով կառավարման համակարգում, առանց ամոթ զգալու իրենք իրենց և իրենց բերած մարդկանց ահռելի պարգևավճարներ էին տալիս, այսօր ի՞նչ են նվիրել մեր զոհված ազատամարտիկների և զինվորների ընտանիքներին: Ադրբեջանցիներին «ավելի լավ զգալու համար» նրանց հետ մի քանի ժամ հանդիպում անցկացնել պետք չէ: Պետք է ընդամենը նայել թե իրականում ինչ քայլեր է ձեռնարկում ապշերոնյան բռնապետը Հայաստանի և Արցախի նկատմամբ և թերթել ալիևյան մամուլը:
Եթե ՀՀ ներկայիս իշխանությունների հռետորաբանությունը Բաքվի նկատմամբ փոխվել է և մեր իշխանությունները, ինչպես միջնորդներն են առաջարկում, պատրաստում են հասարակությանն ազերիների հետ խաղաղ ապրելուն, ապա նույնը չի կարելի ասել Բաքվի մասին, որի հռետորաբանությունը Հայաստանի և հայերի նկատմամբ ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է սաստկացել: Ավելին` Իլհամ բաբան Փաշինյանին վերելակի մեջ «ավելի լավ» զգալուց հետո, վերջինիս համար մեծ խնդիրներ ստեղծեց Ղազախստանում և Վրաստանում՝հրահրելով հակահայկական հիստերիա:
Մամլո ասուլիսի ժամանակ պարոն Մնացականյանը նաև հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ամեն ինչ անում է, որ Արցախը «պրակտիկորեն» վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Այս հայտարարությունն այնքանով է զարմանալի, որ Ստեփանակերտը 1997թ-ից ի վեր միշտ էլ պրակտիկորեն եղել է բանակցային սեղանի շուրջ (դրա ապացույցն է այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները տարածաշրջան այցելելիս հաճախակի եղել են նաև Ստեփանակերտում), իսկ Թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանը խոստացել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ` որպես լիիրավ անդամ: Որքան կարելի է կռահել, պաշտոնական Երևանին չի հաջողվում կյանքի կոչել Փաշինյանի խոստումը և Մնացականյանը, որպես ձեռքբերում, բարձրաձայնում է մի բան, որը վաղուց կա… Զոհրաբ Մնացականյանը նաև ասում է, որ իշխանությունները չեն հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:Եթե չեն հրաժարվել, ապա ինչու՞ այն տեղ չի գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին հայտարարության մեջ, որի շարունակությունն էլ պետք է լիներ Դուշանբեն: Հ.Գ. Ամեն դեպքում, ով էլ գա իշխանության Հայաստանում պետք է հաշվետու լինի հասարակությանը, հատկապես, եթե դա վերաբերում է Արցախին:

Գագիկ Համբարյան

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan