Գագիկ Շամշյանի ինքնազգացողությունը կարգավորվել է
Գագիկ Շամշյանի ինքնազգացողությունն արդեն կարգավորվել է, նա բժիշկների վերահսկողության ներքո է: Հիվանդանոցից մեզ հայտնել են, որ ֆոտոլրագրողի մոտ ախտորոշվել է գերհոգնածություն և մրսածություն, այդ պատճառով էլ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Առաջիկայում նրա բուժումը կշարունակվի: Ֆոտոլրագրողն իր երախտագիտությունն է հայտնում SHAMSHYAN.com-ի ընթերցողներին եւ բոլոր ուշադիր մարդկանց՝ իր առողջության մասին մտահոգվելու համար:
