Գագիկ Շամշյանին տեղափոխել են հիվանդանոց
Երեկ՝ նոյեմբերի 28-ի երեկոյան, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղափոխվել է "Նաիրի" բժշկական կենտրոն:
"Չեմ կարող դեռ ասել ախտորոշումը, դա կլինի մեկ-երկու ժամից: Նա մեզ մոտ է տեղափոխվել փորլուծության ախտանիշով, օրգանիզմը ջրազրկվել էր",Shabat.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բժիշկ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
