Գագիկ Խաչատրյանը հերքել է փոխվարչապետ նշանակվելու մասին լուրը
Այսօր, նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասաց. Լուրերը, թե ես ՀՀ փոխվարչապետի պաշտոնի հավակնորդ եմ, ապատեղեկատվություն են և ավելացրեց,- «Չկա, նման բան չկա, ժողովուրդ ջան»:
Լրագրողի այն հարցին, որ եթե առաջարկ լիներ, կհամաձայնե՞ր, Գագիկ Խաչատրյանը պատասխանել է. «Պետական պաշտոնները ցանկությունով չեն»:
