Գագիկ Ոսկանյանը նշանակվել է Վերահսկիչ Պալատի խորհրդի անդամ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Ոսկանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունել «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը:
