Գալիք Տարում ունենալու ենք առավել ամուր պետություն
Համոզված եմ՝ գալիք տարում ունենալու ենք էլ առավել ամուր պետություն:
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժան գործընկեր, սրտանց եւ լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն` վաղվա օրվա նկատմամբ:
Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ ուղղել ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին` մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ զինծառայողների ծնողներին` քաջառողջություն ու բարօրություն:
Մենք բոլորս պետք է առավել լավատեսորեն նայենք մեր վաղվա օրվան, հավատանք, որ գալիք տարում ունենալու ենք էլ առավել ամուր պետություն: Ես հավատում եմ, որ գալիք 2019 թվականը մեզ համար լինելու է նորանոր հաղթանակների, ձեռքբերումների եւ առաջընթացի տարի:
Սիրելի համագյուղացի՛ներ, միանում եմ բոլոր այն բարեմաղթանքներին ու կենացներին, որոնք կհնչեն Ձեր օջախներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Տավուշի մարզի Վերին Ծաղկավան
համայնքի ղեկավար Աղասի Ղազարյան