Գալուստ Սահակյան. Մենք խաղարար ուժերի պահանջ չունենք
Մենք խաղարար ուժերի պահանջ չունենք. Հայաստանի բանակը պատրաստ է խաղաղությունը պահպանել, ինչպես ամռանը` օգոստոս ամսին, ցույց տվեց մեր զինուժը:
Այս կարծիքը այսօր Հայաստանի խորհրդարանում` ՀՀ-ի և ԼՂՀ-ի Ազգային ժողովների նախագահների համատեղ ասուլիսում, հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն էլ նշեց, որ «միանշանակ է, որ Ադրբեջանն այսօր պարզապես ժամանակ է ձգում, փորձում է տարբեր մարտավարական հնարքներով ազդել բանակցային գործընթացի վրա և պարբերաբար փոխում է իր տեսակետները»:
«Ես համարում եմ, որ այս պահին, ինչպես և մյուս բոլոր դեպքերում, ամենակոշտ դիրքորոշումը Ադրբեջանն է դրսևորում, որին, իհարկե, ձեռք չի տալիս Ղարաբաղի ներկայությունը բանակցություններին, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի և՛ բանակցային գործընթացը նենգափոխվի, և՛ ձևաչափը որպեսզի խոչընդոտներով լինի: Բայց այն հանգամանքը, որ և՛ միջնորդները, և՛ բանակցություններում շահագրգիռ մյուս բոլոր կողմերը, բացի Ադրբեջանից, հասկանում են, որ առանց Ղարաբաղի մասնակցության խնդիրը չի լուծվի, սա, կարծում եմ, նաև առաջիկա զարգացումների մասին է խոսում»,- հայտարարեց Ա.Ղուլյանը:
