Գալուստ Սահակյանը դուրս է գրվել, սակայն այսօր նիստը չի վարի
Hraparak.am-ը գրում է .
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դուրս է գրվել հիվանդանոցից: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Hraparak.am-ին հայտնեց, որ ԱԺ նախագահի հիվանդանոցային բուժումն ավարտվել է, նրա վիճակը լավ է:
Ի դեպ, այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան, սակայն նիստը ԱԺ նախագահը չի վարի: «Հավանաբար այսօր չի գա, նիստը կվարեն փոխնախագահները»,-ասաց Արսեն Բաբայանը:
Նշենք, որ փետրվարի 17-ին՝ երեկոյան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոց էր տեղափոխվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա մոտ նկատվել էր արյան շրջանառության անցողիկ խանգարում, մի քանի օր գտնվել է բժիշկների հսկողության ներքո, հետազոտություններ անցել եւ դեղորայքային բուժում ստացել:
