«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքն ընդունվեց
ԱԺ-ն այսօր ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մինչ այդ, վարման կարգով ձայն խնդրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը և կոչ արեց նրանց, ովքեր դեմ են, նույնպես չմասնակցեն քվեարկությանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, որ նախագիծը լրջագույն քննարկումների կարիք ունի և ռիսկեր է պարունակում. «Նորից եմ կրկնում, որ բազմաթիվ պաշտոնյաների կանայք ստացել են միլիոնավոր, անգամ 30 մլն դրամի հասնող նպաստ, խնդիրը լրջագույն կարգավորման կարիք ունի, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցի, մինչև որ հնարավոր բոլոր ռիսկերը չզրոյացվեն»,- նշեց նա:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց, որ ուզում է ԲՀԿ գործընկերուհուն հիշեցնել, որ նախագիծը ծնվել է հենց այդ մատնանշված նեգատիվ երևույթները վերացվեն և նաև չաշխատող մայրերը նպաստ ստանան:
