Ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Եղվարդում հոսպիտալացված երեխաների թիվը հասել է 54-ի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեխաների վիճակը կայունացել է և այս պահի դրությամբ երեխաներից 19-ը դուրս են գրվել:
Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների զանգվածային թունավորման պատճառները:
Երեխաների զանգվածային թունավորումը գրանցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաների շրջանում: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` նոյեմբերի 28-ին երեխաների սննդակարգում ընդգրկված է եղել միս եւ բրինձ:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով՝ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատաքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը:
