Ժամանակն է եկել որպեսզի մենք ծաղրենք նրանց ովքեր առավոտյան աղոթում են, իսկ կեսօրին թալանում...
Ժամանակն է եկել որպեսզի մենք ծաղրենք նրանց ովքեր առավոտյան աղոթում են, իսկ կեսօրին թալանում...
Այսօր Սուրբ ԾՆՆԴՅԱՆ տոն է է. Սակայն այն բոլորի համար չէ, որ Սուրբ է: Ես չեմ հավատում, որ երկրի թալանչիների, կոռումպացվածների, կաշառված բարձրաստիճան չինովնիկների, որոշ քրեածին դատավորների, դատախազների, ոստիկանների համար այս օրը Սուրբ օր է: Ես հասկանում եմ, որ նրանք էլ բոլորիս նման այսօր հաճախելու են, կամ արդեն հաճախել են եկեղեցի, մոմ են վառել, աղոթել, միգուցե իրենց ձևական աղոթքով նույնիսկ աչքի են ընկել, սակայն դա լոկ ձևականություն է: Ժամանակն է եկել, որպեսզի մենք գիտակցենք, որ նրանց նմանների աղոթքի հիմնական բաղադրիչ մասը ուղղված է ավելի հարստանալուն: Ժամանակն է եկել որպեսզի մենք ծաղրենք նրանց ովքեր առավոտյան գողանում են, իսկ կեսօրին աղոթում, ժամանակն է եկել որպեսզի նմանների համար եկեղեցու դռները անհասանելի լինեն: Միլիոնավոր մարդկանց թալանողները պետք է մեղանչեն վանդակներից այն կողմ, միայնակ, օտարված սեփական ժողովրդից, այլ ոչ թե նրանց կողքին ովքեր իրենց քրտինքով շենացնում են այս երկիրը: Ոչ մի արդարացում չի կարող լինել նրանց համար, ովքեր այս խեղճ ժողովրդին իրենց թալանով դրդում են դեպի արտագաղթ:
