Ժամանակը կգա և կհայտնեմ. Բակո Սահակյանը՝ իր թեկնածությունը առաջադրելու մասին (ֆոտոշարք)
Քիչ առաջ Արցախի Թիվ 3/3 ընտրատեղամասում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր ընտրությունը կատարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց բոլորին այս օրվա կապակցությամբ եւ նշեց, որ սա առաջին հերթին քայլ է պետականաշինության գործում. «Այս տարիներն ապացուցեցին մեր անշեղ ճանապարհը, և այս միջոցառումով մեկ անգամ ևս փաստում ենք մեր հաստատակամությունը, հավատարմությունն այն արժեքներին, որոնցով առաջնորդվել ենք այս երկար տարիներին: Համոզված ենք` ազգային ազատագրական տարիները մեզ բերել են նրան, որ մենք ինքնուրույն ենք մեր ճակատագիրը որոշելու հարցում»:
Հարցին՝ ԼՂՀ-ում քաղաքական ուժերի մի մասը նշում են, որ անցում կատարելով նախագահական կառավարման մեթոդին` ինքը փորձում է վերարտադրել իր իշխանությունը, եւ արդյոք նա կառաջադրի իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններին, Սահակյանը պատասխանեց, որ ժամանակը կգա և կհայտնի այդ մասին։ «Այս քայլով հետապնդում ենք լրացուցիչ զարգացում մեր երկրի համար: Սահմանադրական բարեփոխումներով մեկ անձի նպատակների իրագործում եւ հետապնդում, այլ այս փոփոխությունները կոչված են իրավական մշակույթի շրջանակներում տվյալ երկրի կենսագործունեությունը կազմակերպելուն: Նման կերպով մեկնաբանողները ոչ միայն ճիշտ չեն, այլ ազնիվ չեն»։ ԼՂՀ նախագահը նաեւ նշեց, որ այսպես հաստատուն քայլերով շարժվում են երազած երկիր:
