Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին
pastinfo.am-ը գրում է. Ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ.Հարությունյանին։
Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Դ.Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հ.Համբարյանի նկատմամբ։
մանրամասները` սկզբնաղբյուրում:
