«Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց». Ռուբեն Մելիքյան
Այսօր ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց։ Այս մասին ֆեյսբուքում ուղիղ եթերում տեղեկացրեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ պատճառը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է:
«Քրեական գործի մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ խոսել այն մասին, որ ԱԱԾ են հրավիրվել նրա ընտանիքի անդամները՝ թոշակառու հայրը, երկու դուստրերը: Ես մտածեցի, որ պատշաճ է, որ այս հարցը մեր քաղաքացիական հասարակության մակարդակով բարձրացվի ոչ միայն ֆեյսբուքյան ստատուսներ գրելով կամ հարցազրույցներ տալով, այդ հարցաքննության ժամանակ տեղում լինելով»,- ասաց Մելիքյանը:
«Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,- հավելեց նա: