«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
«Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ այսօրվա քվեարկության ու երկրում սպասվող հետագա զարգացումների մասին. «Սիրելի՛ հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում:Այսօր հերթական անգամ և վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների և նրա կամքի արտահայտողները չեն: «Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար: Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում և հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝ պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ:Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա, ողջ ժողովուրդը՝ գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ, պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչև վերջ:
