Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն կայցելեն Ծիծեռնակաբերդ. մեկնարկում է Եպիսկոպոսաց ժողովը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի գլխավորությամբ, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այս առիթով նոյեմբերի 10-ին` ժամը 16:00-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների:
Եպիսկոպոսաց ժողովի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:
