Գարի Կասպարովը որդի է ունեցել
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը որդի է ունեցել: Այս մասին ընդդիմադիր գործիչը հայտարարել է իր Twitter-ում:
«Իմ կինը՝ Դաշան, և ես ուրախ ենք տեղեկացնելու, որ մեր որդին՝ Նիկոլասը, ծնվել է հուլիսի 6-ին: Մայրը և որդին առողջ են և երջանիկ: Շնորհակալ եմ բարի մաղթանքների համար»,- գրել է նա:
Կասպարովը չորրորդ անգամ է հայր դառնում: 2006թ. ծնվել էր նրա աղջիկը՝ Աիդան: Նա նաև երեխաներ (Պոլինան՝ ծնվել է 1992թ. և Վադիմը՝ 1996թ.) ունի նախորդ երկու ամուսնություններից:
