Գառնիի կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է. գյուղապետի մեքենան դեռ չեն վերադարձրել
Կոտայքի մարզի Գառնի համայնքում այս ամռանը հնչած կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գառնիի գյուղապետը, որի որդու մեքենայի ուղղությամբ էին ամռանը կրակել, հայտնեց, որ իրենք քննության ընթացքին չեն հետեւում:
«Այն ժամանակ մենք հաղորդում տվեցինք կատարվածի վերաբերյալ, 6-7 հոգու անուն եմ տվել, բայց հիմա քննության ընթացքին չենք հետեւում: Իրավապահ մարմինները թող պարզեն՝ ինչ է կատարվում, ինչու են կրակել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ մեքենան դեռ իրավապահ մարմինների մոտ, դրանից են եզրակացնում, որ նախաքննությունը չի ավարտվել:
մանրամասն՝news.am-ում
