Ժասմինը խայտառակվել է «Նոր Ալիք»-ի բեմում.video
asekose.am-ը գրում է.Երեկ կայացել է «Նոր Ալիք» երգի մրցույթի առաջին մրցութային օրը: Մասնակիցները հանդես են եկել համաշխարհային հիթերով: Մինչ վերջիններիս բեմ դուրս գալը հանդիսատեսին են ներկայացել ռուսական շոու բիզնեսի աստղերը՝ կատարելով իրենց նախընտրած համաշխարհային հիթերը:
Ամենից շատ իր ելույթով աչքի է ընկել երգչուհի Ժասմինը, ով կատարել է «Միլիոնատերը հետնախորշից» հայտնի ֆիլմի սաունդթրեքը: Սակայն երգչուհին կարծես թե ավելի շատ պատրաստվել էր պար ներկայացնելուն, այլ ոչ թե՝ երգելուն: Առավել ուշադիր հեռուստադիտողների աչքից չի վրիպել այն փաստը, որ Ժասմինը, հանդես գալով ոչ կենդանի կատարմամբ, չի իմացել երգի բառերը: Այնպիսի տպավորություն էր, որ նա ընդամենը ձայնակել է սեփական ձայնին: Ինչպես և սպասելի էր, այս ելույթը համացանցային նոր քննարկումներ է առաջացրել...
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
