Գասպարիի գործով դատական նիստը հետաձգվեց
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց, քանի որ ինչպես հայտարարեց դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ փաստաբան Տիգրան Եգորյանն անվերջ խոչընդոտում է նիստի ընթացքին և նման պայմաններում հնարավոր չէ շարունակել:
Վարդգես Գասպարին նշեց, որ մինչ օրս իր կողմից դատական նիստերը բոյկոտելը եղել են օրենքի շրջանակում, սակայն դատարանը չկարողանալով օրինականության սահմաններում հակակշռել իր գործողությունները որոշեց իրեն ուղարկել կալանավայր:
«Մի վայր, որտեղ բոլորը օգտագործվում են թմրանյութ, որտեղ պարտադիր է քրեական իրավահարաբերությունների մեջ մտնելը... Դուք փորձեցիք ինձ բերել ձեզ հարազատ միջավայր, որպեսզի ձեզ հարազատ միջոցներով փոխեք իմ քաղաքացիական դիրքորոշումը: Ես ձեզ դատավոր դժվարանում եմ ասել, դուք որպես մեղադրող եք հանդես գալիս այստեղ»,-ասաց Վարդգես Գասպարին, ինչին ի պատասխան դատավորը հորդորեց հարգալից խոսել դատարանի նկատմամբ:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 29-ին ժամը 16:00-ին:
