Գաստիկի, Ծգլի եւ Տլեի դեմ հերթական դատական որոշումն է կայացվել
Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Վահան Հակոբյանի` Գաստիկի, Սարգիս Գրիգորյանի` Ծգլի եւ Սարգիս Հախանումյանի` Տլեի կալանքի որոշումը Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Վերաքննիչ 3 բողոքներն էլ մերժել են: Օրինական ուժի մեջ են թողնվել առաջին ատյանի դատարանի որոշումները՝ 3 ամբաստանյալներին կալանքի տակ պահելու ժամկետները երկարացնելու մասին»,- նշեց փաստաբանը եւ ավելացրեց, որ դրանք ստանալուց հետո պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
մանրամասները` shamshyan.com-ում:
