Գաստիկն այս պահին չի ցանկանում հանրայնացնել...
Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ սպանված քրեական հեղինակության Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության համար կալանավորված հայտնի մականուններով Գաստրիկի, Ծգլ եւ Տլեի մասով այս պահին ակտիվ քննություն է ընթանում: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում ասաց վերջիններիս պաշտպան Լուսինե Սահակյանը:
Ապա անդրադառնալով վերջերս վիրահատության ենթարկված Գաստրիկի առողջական վիճակին ասաց.
-Որեւէ տեղեկություն իր առողջության եւ բուն առողջական խնդրի վրաբերյալ պաշտպանյալս չի ցանկանում հանրայնացնել:
Ն. Ադամյան
