Գաստրիկին վիրահատելու են
Երրորդմասցի Լյովիկի և նրա մտերիմ ընկերների սպանության մեջ մեղադրվող Վահան Հակոբյանին՝ Գաստրիկ մականունով, տեղափոխել են հիվանդանոց։ Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, Հակոբյանին հոսպիտալացրել են վիրահատություն կատարելու նպատակով․ «Նա շատ վաղուց վատ ինքնազգացողություն ուներ։ Մենք երկար ժամանակ դիմում էինք, որ նրան վիրահատեն, հիմա վերջապես տեղափոխեցին», - ասաց Լուսինե Սահակյանը:
մանրամասն՝hraparak.am-ում:
