1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գաղտնի կառույցներն ի՞նչ գործ ունեն մեր պետությունում. Բաբուխանյան

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի շրջանակում ստորագրվեց կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ հայ-ռուսական միջկառավարական հուշագիր: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

- Պարոն Բաբուխանյան, Դուք այս հուշագրի ստորագրման անհրաժեշտության մասին բարձրաձայնում էիք դեռեւս տարիներ առաջ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ամերիկյան փողերով մի շարք պետություներում, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմաններին մոտ կամ կից, ձեւավորեցին այդ կենսաբանական լաբորատորիաները, որոնք անհասկանալի է, թե ինչով են զբաղված: Հարց է ծագում` պարոնայք ամերիկացիներ, որ ստեղծել եք այդ լաբորատորիաները մեր երկրում, ի՞նչ պետք է նրանք անեն, ինչո՞վ են զբաղվում այդ հիմնարկները, ի՞նչ են ուսումնասիրում: Դրանք ոչ թափանցիկ կառույցներ են: Եթե գաղտնի են, թող ասեն, որ գաղտնի են, բայց այդ դեպքում` գաղտնի կառույցներն ի՞նչ գործ ունեն մեր պետությունում: Կամ, ի վերջո, գաղտնի են մեզնի՞ց, թե` ումի՞ց, սա էլ է հարց: Հետո, երբ սկսվեց այս կորոնավիրուսի վարակը, պարզվեց, որ մեր բանակից 600 զինվոր է անցել այդ լաբորատորիաների միջով, ուսումնասիրել են այդ զինվորներին: Այնուհետեւ շատ լուրջ մակարդակով սկսեցին տարածվել խոսակցություններ, որ այդ լաբորատորիաների միջոցով վերցվում են ազգի գենոֆոնդին վերաբերող նյութեր եւ ուսումնասիրվում: Տարածվեցին նաեւ լուրեր, որ, օրինակ, խոզի գրիպը, երբ սկսվեց Վրաստանում, հետո տեղափոխվեց Հայաստան, այդ հիվանդությունները վերոնշյալ լաբորատորիաների հետ էին կապված: Եղան մամուլում հրապարակումներ այդ մասին, բայց այդպես էլ համոզիչ որեւէ մեկը չհերքեց: Այսինքն` եթե կա ոչ թափանցիկ մի կառույց, եւ այն ֆինանսավորվում է, ուրեմն` ինչ-որ նպատակ ունի, որը հասարակությանը հայտնի չէ:  Հետեւապես մենք մշտապես ասել ենք, որ պետք է  լինեն այդ օբյեկտները թափանցիկ: Իսկ եթե դրանք գաղտնի ռազմական նշանակություն անեն, թող հայտարարեն այդ մասին, մենք էլ իմանանք, թե ո՞ր մարմինն է, որը վերահսկում է այդ գաղտնի օբյեկտները: Եվ, վերջիվերջո, եթե ռազմական են, ապա մենք ռազմական դաշինքի մեջ ենք ոչ թե ԱՄՆ-ի, այլեւ ՌԴ-ի հետ: Այդ դեպքում` հարց է ծագում ՆԱՏՕ-ն մեզ մոտ գաղտնի օբյեկտնե՞ր է տեղադրում: Կարծում եմ` այդ հարցերը ծագել են ոչ միայն Հայաստանում, այլեւ ՌԴ-ում, որ եթե դուք մեր ռազմական դաշնակիցն եք, ապա այդ դեպքում` ի՞նչ գաղտնի գործարքների մեջ եք մեկ այլ պետության հետ, որն այսօր Ռուսաստանի հետ բավականին բարդ եւ լարված հարաբերություններ ունի:

– Միամտություն կլիներ կարծել, թե այս իշխանությունը համաձայնել է ստորագրել հուշագիր` այս մտահոգություններից ելնելով: Սա նշանակո՞ւմ է, որ պարզապես, հիմա հայտնվել են մի իրավիճակում, երբ ինչ փաստաթուղթ էլ տան ձեռքները, միեւնույնն է, ստորագրելու էին:

– Երեք տարի է այդ խոսակցությունները գնում են, եւ սկզբից նույնիսկ Միացյալ Նահանգներն ասում էր, որ եթե ուզում են, թող ռուսական մասնագետներն այցելեն: Մինչդեռ այցելելն այլ է, ուսումնասիրնելը բոլորովին ուրիշ է: Նիկոլը սկզբից ասում էր` այո, հետո` ոչ, հետո, թե երրորդ կողմն իրավունք չունի մտնել, այնուհետեւ նշում էր, թե կարող է: Այսպիսի խառնաշփոթից եւ իրեն բնորոշ հակասական հայտարարություններից հետո` հասկանալի է, որ այսօր երբ մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով պաշտպանում է ռուսը, այս վիճակում, երեւի թե, արդեն պարզապես լկտիության բարձրակետը կլիներ Հայաստանում պահպանել այնպիսի կառույցներ, որոնք ոչ թափանցիկ են եւ վտանգում են կենսաբանական անվտանգությանը: Եթե նախկինում կար մեր բանակը, միջազգային պայմանագրեր, Մինսկի խմբի եւ այլ պետությունների հետ ինչ-որ հույսեր էին կապում, կար Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագիր, ապա այսօր Հայաստանի սահմանները, անվտանգությունը, ճանապարհները, օրինակ, որպեսզի Գորիսից Կապան գնաս, ռուսական զորքն է պաշտպանում: Իսկ թե ինչ է այս հուշագիրը նշանակում` արդյոք այդ լաբորատորիաների վրա կլինի պետական վերահսկողություն, դրանք կփակվե՞ն, թե` պարզապես, կսկսեն ավելի թափանցիկ աշխատել, կտեսնենք ապագայում:

 

Iravunk.com 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan