Գաղտնի տեսանյութ.ով է սարքում Մհերյանի սպանության գործը, և ինչ «գարանտիա» էր տալիս Ալիկ Սերգեյիչը
1-in.am-ը գրում է.Ամիսներ առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, բարձրաձայնեց իր տրամադրության տակ հայտնված մի տեսաերիզի մասին, որտեղ, ըստ նրա, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ խոսվում է սպանությունը ուրիշի գլխին բարդելու մասին, և կազմում են այն իրագործելու սցենարը:
Մասնավորապես այնտեղ խոսք է գնում սպանությունը Գևորգ Իգիթյանի գլխին բարդելու մասին, ում Մհերյանի սպանության գիշերը, դեպքից երկու ժամ անց Ալիկ Սարգսյանը կանչել է իր մոտ, և ինչպես ինքն էր ասել՝ զրուցել հետը: Սարգսյանը դա պատճառաբանում էր նրանով, որ Գևորգ Իգիթյանը Մհերյանի հետ տարաձայնություններ է ունեցել մի քրեական գործի շրջանակներում, ինչի համար մեղադրվել ու դատապարտվել էր Իգիթյանը:
Պետրոս Մհերյանը խոսելով ձայնագրության մասին ակնարկել էր, որ այդ «սարքոցին» հովանավորել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ բացարձակ կապ չունի Մհերյանի սպանության և գործի մանրամասների հետ: Ինքը, այսքան տարիներ անց, նույնիսկ չի էլ հիշում ո՛չ այդ դեպքի մանրամասները, ո՛չ Իգիթյանին և ո՛չ էլ առավել ևս տեղյակ է վերը նշված տեսաերիզից:
«Ես չգիտեմ` ինչն է պատճառը, ինչի մասին է խոսքը: Ինչ ունի, թող տանի ներկայացնի նախաքննական մարմնին: Ինչ բարձրաստիճան պաշտոնյայի անուն ունի, թող բացահայտ, առանց թաքցնելու տանի ներկայացնի: Սա ինձ հետ ընդհանրապես առնչություն չունեցող դեպք է: Որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, քանի որ դրա համար ոչ պատճառ ունի, ոչ էլ առիթ: Թող Մհերյանը ինքը պարզի, թե ով է թերացել իր պարտականությունների մեջ: Ես` որպես նախարար, ընդհանրապես չեմ թերացել իմ պարտականությունների մեջ»,- մեզ հետ զրույցում ասել էր Ալիկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ անգամ քողարկված ակնարկները, թե ինքը որևէ մեկին ստիպել է սպանությունն իր վրա վերցնել, անհեթեթություն է:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
