Ժայթքել է Եվրոպայի խոշորագույն հրաբուխը
Իտալիայի Սիցիլիա կղզում մայիսի 21-ի լույս գիշերը ժայթքել է Եվրոպայի ամենաբարձր՝ 3328 մ բարձրությամբ Էթնա հրաբուխը:
Ժայթքումը տևել է մի քանի ժամ և ուղեկցվել լանջի հարավարևելյան կողմից՝ մոխրի հզոր արտանետմամբ և արևմտյան կողմից՝ լավայով: Մոխիր է նկատվել հրաբխին մերձակա Պեդարա, Վիագրանդե և Ջիարե գյուղերում:
Հրաբխի նախորդ ժայթքումը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ ընդհանուր առմամբ այն ժայթքել է մոտ 200 անգամ:
