«Գազ 3110»-ը մոտ 60 մետր գլորվել է ձորը.19-ամյա երկու երիտասարդներ հոսպիտալացվել են
Հունիսի 8-ին՝ ժամը 00:55-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, պարզվել է, որ «Գազ 3110» մակնիշի 10LT675 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնվ.1994թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը մոտ 60 մ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի ուղևորներ Ա. Կ.-ն (ծնվ.1996թ.) և Մ. Ա.-ն (ծնվ.1996թ.) դուրս են բերվել ձորից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները Ա.Պ.-ին պատգարակով դուրս են բերել ձորից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացավել է «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրակարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:
