Գազալցակայաններում ստուգումները կիրականացվեն խստացված ռեժիմով. ՏԿԱԻՆ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:
Այս մասին հայտնում է նախարարության կայքը։
Անդրադառնալով գազալցակայանների ստուգումներին ու վերահսկողությանը՝ նախարարը հանձնարարել է ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին ստուգումներն իրականացնել խստացված ռեժիմով, խախտումների դեպքում դիմել համապատասխան միջոցների:
